Օդեսայի Պրիմորսկայա փողոցում, այսօր՝ մայիսի 4-ին, քաղաքի պատմական հատվածում այրվել է գազի խողովակը:

Սոցիալական ցանցերում տեղեկատվություն է հայտնվել, որ խողովակը դիտավորյալ են հրդեհել: Ընդ որում, այս առնչությամբ ճշտված տեղեկատվություն դեռ չկա, հաղորդում է ՈՒՆՆ-ն՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:

«Օդեսայի աջ սեկտորի» ուժերը տարհանել են բնակիչներին հրդեհի վայրից, փակվել են այդ հատվածով անցնող փողոցները»,-ասված է հաղորդագրության մեջ:

Փրկարարները մեկուսացրել են հրդեհը: Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Օդեսայում հրդեհվել է Արհմիությունների տունը, որի հետեւանքով զոհվել է 46 մարդ: