Չինաստանի Գուանդուն նահանգում կառուցվող կամրջի փլուզման հետեւանքով 11 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Սինհուա»-ն:

Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Գաոչժոու քաղաքում: Փրկարարները փլատակներից 27 մարդու են հանել, ներառյալ 5 զոհերին: 8 մարդ լուրջ վնասվածքներ է ստացել, որի հետեւանքով 6-ը հիվանդանոցում մահացել են:

Ստացվող տեղեկատվության համաձայն՝ կամրջի կառուցման համար պատասխանատու տեղի վարչակազմը շինարարական աշխատանքներ իրականացնելու լիցենզիա չի ունեցել: Կոնստրուկցիաներ կառուցողները ձերբակալվել են: