Ուկրաինական Մարիուպոլում, մայիսի 4-ի գիշերը ավերել են «Բատկիվշչինա» կուսակցության գրասենյակն ու հրդեհել «ՊրիվատԲանկի» շենքը:

Միաժամանակ, քաղաքային խորհրդի շենքի մոտ ակտիվ գործողություններ տեղի չեն ունեցե, ողջ գիշեր կրակոցների ձայներ են հնչել, այրվել են անվադողեր:

Ինչպես հաղորդում է տեղական 0629 կայքը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները, գիշերը Մարիուպոլում հակաահաբեկչական գործողություններ չեն իրականացվել:

Լրատվամիջոցները նույնպես հերքել են տեղեկատվությունը, որ Մարիուպոլ ռազմական տեխնիկա է մտել:

«Քաղաքի կենտրոնով մեքենաներ են ընթացել, որոնք բնակիչներին կոչ են արել դուրս չգալ փողոց եւ պաշտպանել ժողովրդին»,-ասված է հաղորդագրությունում: Շտապօգնության աշխատակիցների տեղեկատվությամբ՝ մայիսի 4-ի գիշերը տուժել է 4 մարդ, բայց հրազենային վնասվածքներ չեն գրանցվել: