Ուկրաինական Կրամատորսկում իրականացվող ուժային գործողության հետեւանքով մոտ 10 մարդ է զոհվել, ուկրաինացի զինվորականները քաղաքը վերցրել են իրենց հսկողության տակ: Այս մասին հաղորդում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը:
«Ուկրաինական Կրամատորսկում մարտերի հետեւանքով մոտ 10 մարդ է զոհվել, այդ թվում երկու զինվորական: Այս պահին զինվորականներին հաջողվել է գրավել բոլոր շենքերը, որոնք մինչ այդ ահաբեկիչների ձեռքին էին: Խոսքը եւ ՆԳՆ-ի, եւ ՈւԱԾ-ի շենքերի մասին է: Բացի այդ, զինվորականները հետ են գրավել նաեւ հեռուստաաշտարակը: Մեզ արդեն հայտնի է, որ անջատվում են ռուսական ալիքները եւ միացվում ուկրաինականները»,-հայտնել է թղթակիցն ուղիղ եթերում:
Նրա խոսքով՝ «ողջ քաղաքը, ներառյալ կենտրոնը, բացառությամբ քաղաքային խորհրի, վերահսկում են հատուկջոկատայինները»:
«Քաղաքում հետեւակի մարտական մեքենա կա, գիշերն այնտեղ հրաձգություն է եղել, իհարկե, արդեն ոչ մարտեր, այլ առանձին բախումներ»,-նշել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ժողովրդական ապստամբների» առնվազն 5 ներկայացուցիչ է տուժել հատուկ գործողության ընթացքում:




























