Ֆրանսիայի Լիոն քաղաքում «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի պատվիրակությունը ապրիլի 28-30-ին մասնակցել է բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցների վերապատրաստման եւ կարողությունների զարգացման խնդիրներին նվիրված աշխատաժողովին:
Աշխատաժողովը կազմակերպվել էր TEMPUS-ի «Հայաստանում եւ Վրաստանում անդրազգային կրթության որակի առաջխաղացում եւ ճանաչում» ծրագրի շրջանակներում:
Աշխատաժողովին երկրները ներկայացրել են իրենց փորձը ոլորտում, հիմնախնդիրները եւ լուծման մեխանիզմները: Մշակվել ու հստակեցվել է հետագա աշխատանքային հայեցակարգը:
ՈԱԱԿ աշխատակիցները զեկույց են ներկայացրել «Որակի արտաքին ապահովում. որակն ապահովող կառույցների պահանջները, մեթոդները եւ գործընթացները» թեմայով, որտեղ ներկայացրել են հայաստանյան փորձը ոլորտում:
Քննարկվել են նաեւ անդրազգային կրթության որակի ապահովման չափորոշիչները եւ մեթոդաբանությունը:
Աշխատաժողովի մասնակից երկրներից են եղել Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Բելգիան, Վրաստանը եւ այլն:




























