Երեւանի քաղաքապետարնում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներն ամռան ամիսներին չեն գործելու, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերքել է եւ ընդգծել, որ այդ տեղեկությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը եւ որ բոլոր մանկապարտեզները շարունակելու են իրենց բնականոն աշխատանքը:

Քաղաքապետը միաժամանակ հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել մանկապարտեզներում ավարտական հանդեսների շրջանակում ավարտական խմբերի սաներին պայուսակների եւ գրենական պիտույքների տրամադրման գործընթացը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ: