Երեւանի քաղաքապետարանում, այսօր՝ մայիսի 5-ին, աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը փողոցների, զբոսայգիների եւ այլ տարածքների մաքրման աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով հանձնարարել է կազմակերպել շաբաթօրյակներ՝ ներգրավելով քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցների աշխատակիցներին:

Հանձնարարվել է գույքագրել նաեւ մայթերին առկա աղբամաններն ու, ըստ անհրաժեշտության, լրացնել դրանց քանակը նոր աղբամաններով: