Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ինչպես նախորդ տարի, այս տարի եւս մայրաքաղաքում կանցկացվի «Երեւանյան ամառ» միջոցառումների ծրագիրը, որը կմեկնարկի հունիսի 1-ից եւ կշարունակվի մինչեւ օգոստոսի 31-ը:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ նպատակով աշխատանքային հերթական խորհրդակցությանը քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կազմել միջոցառումների հստակ ծրագիր եւ ժամանակացույց: