«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) եւ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) հայտարարում են 7-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես Ֆորումի անցկացման մասին։ «Խելացի լուծումներ խելացի բիզնեսի համար» կարգախոսի ներքո իրականացվող ֆորումն, որի գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունն, այս տարի տեղի կունենա հունիսի 20-21-ը՝ Արմենիա Մարիոթ հյուրանոցում։
7-րդ անգամ կազմակերպվող ֆորումի նպատակն է աջակցել բիզնեսի տարբեր ոլորտներին գտնելու լավագույն տեխնոլոգիական լուծումները, ինչպես նաեւ տեխնոլոգիական ընկերություններին՝ հանդիպելու եւ ներկայանալու պոտենցիալ հաճախորդներին մեկ վայրում: Այս տարի միջոցառումը կառանձնանա հետեւյալ թեմաներով` տուրիզմ, սպասարկում եւ առեւտուր; գյուղատնտեսություն եւ վերամշակում; շինարարություն եւ հանքարդյունաբերություն; ֆինանսաբանկային ոլորտ եւ էլեկտրոնային առեւտուր; առողջապահություն; կրթություն; տրանսպորտ:
ԴիջիԹեք Բիզնես Ֆորումն իրականացվում է ՀՀ Կառավարության հովանու ներքո։ Միջոցառումը կազմակերպում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ)։




























