Աշխարհում զովացուցիչ ըմպելիքներ արտադրող խոշորագույն Coca-Cola եւ  PepsiCo  ընկերությունները հայտարարում են իրենց բոլոր ըմպելիքներից սպառողներին անհանգստացնող վիճելի բաղադրիչը հանելու մտադրության մասին։

Խոսքը բրոմացված բուսական յուղի մասին է, որը որպես համի կարգավորիչ է օգտագործվում, սակայն կիրառվում է նաեւ նյութերը բռնկումից պաշտպանելու համար։

Որոշման հիմք են դարձել հանրության կողմից ուժեղացված ճնշումներն ու մտահոգությունները։

Կարգավորիչն արգելելու հասարակական պահանջը առաջին անգամ դրսեւորվել էր 2012թ.։

Սննդային Е443 կարգավորիչի կիրառումը, որը հայտնի է նաեւ որպես  բրոմացված բուսական յուղ, արգելված է Ճապոնիայում եւ Եմ երկրներում։