Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի  մուտքերի նորոգման նախորդ տարիներին մեկնարկած ծրագիրը շարունակվում է նաեւ այս տարի: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2014 թվականին եւս գործընթացին կցուցաբերվի համալիր մոտեցում: Կնորոգվեն ոչ թե միայն շենքերի մուտքերը, այլեւ շքամուտքերն ամբողջությամբ: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Քաղաքապետարան - վարչական շրջան - համատիրություն եռակողմ ծրագրի արդյունքում նորոգված շքամուտքերի թիվը մինչեւ տարեվերջ կավելանա եւս 727-ով: Ներկայում ծրագրում ներառված նորոգման ենթակա շքամուտքերից  57- ում աշխատանքներն ավարտվել են, 76-ում` ընթացքի մեջ են: