«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարը կեսգիշերն անց ծագած տեխնիկական խնդիրների պատճառով չի տպագրվել:
Թերթի խմբագրությունից հայտնեցին, որ առկա խնդիրն օրվա ընթացքում կլուծվի եւ վաղվանից թերթը կանոնավորապես կառաքվի դեպի բոլոր վաճառակետեր: Օրաթերթի խմբագրությունը հայցում է ընթերցողների ներողամտությունը:




























