Մարդու` կլիմայի վրա ազդեցությունը նոր ջերմաստիճանային ռեկորդների է բերում եւ գլոբալ տաքացմանը նպաստում, ասվում է ԱՄՆ կառավարության կողմից պատրաստված նոր զեկույցում:

Փաստաթուղթը, որի մշակմանն ավելի քան 300 փորձագետներ են մասնակցել, համաձայն ակնկալիքների, որոշիչ ազդեցություն է ունենալու Բարաք Օբամայի վարած էկոլոգիական քաղաքականության վրա, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Օբաման նպատակ ունի Կոնգրեսի աջակցությունը ստանալ` ջերմոցային գազերի արտանետման ծավալների կրճատման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար:

Այդուհանդերձ, մի շարջ հանրապետական քաղաքական գործիչներ մտադիր են վիճարկել զեկույցի եզրահանգումները, քանի որ գտնում են, որ կլիմայական փոփոխությունները մարդու գործունեություներից անկախ են տեղի ունենում: