«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը պոտենցիալ նոր քաղաքական ուժ է: Մայիսի 6-ին կայացած մամուլի ասուլիսին նման տեսակետ է հայտնել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Նրա խոսքով, չի բացառվում, որ առաջիկայում նախաձեռնության առավել ակտիվ միջուկի շուրջ երկրում նոր քաղաքական էլիտա ձեւավորվի: «Այսօրվա դրությամբ գործող քաղաքական ուժերից ոչ մեկը չի կարող այնպիսի սկզբունքայնությամբ, հետեւողականությամբ եւ համախմբվածությամբ պարծենալ, ինչպիսին այդ նախաձեռնություն անդամներն են ցուցաբերում»,- նշել է Քոչարյանը: Ի պատասխան լրագրողներից մեկի հարցի, թե արդյոք նախաձեռնությունը ֆինանսավորվում է ազդեցիկ շահառուների կողմից, քաղտեխնոլոգը նշել է, որ նման տեղեկությունների չի տիրապետում:
Նշենք, որ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը շարունակում է կուտակային կենսաթոշակային բարեփոխման դեմ բողոքի ակցիաներ կազմակերպել:




























