Հանրապետական կուսակցության 15-րդ համագումարը տեղի կունենա մայիսի 24-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, ԳՄ անդամ Ռուբեն Թադեւոսյանը:

Նրա խոսքով՝ քննարկվելու են ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր:

«Կընտրվի նաեւ կուսակցության նախագահ»,- ասաց նա:

Նշենք, որ ապրիլին ՀՀԿ համագումարի պատվիրակ էր ընտրվել Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ իշխող կուսակցության նախորդ համագումարը տեղի էր ունեցել 2012թ. դեկտեմբերին: