Հայաստանի շրջանների մեծ մասում գիշերային առաջին ժամերին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Քամին հարավային է` 2-7 մ/վրկ., ամպրոպի ժամանակ՝ մինչեւ 15-20 մ/վրկ արագացմամբ: Առաջիկա 2 օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով:
«Հայպետհիդրոմետի» տվյալներով՝ Երեւանում գիշերային առաջին ժամերին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, որը կուղեկցվի քամու մինչեւ 15-20 մ/վրկ արագացմամբ: Գիշերը մայրաքաղաքում սպասվում է +14+16, վաղը ցերեկը` +26+28 աստիճան տաքություն:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում` գիշերը` +3+8, ցերեկը` +16+21,
Կոտայքում` գիշերը` +3+8, ցերեկը` +16+21,
Գեղարքունիքում` գիշերը` +3+8, ցերեկը՝ +16+21,
Լոռիում` գիշերը` +7+12, ցերեկը` +20+25,
Տավուշում` գիշերը` +10+15, ցերեկը` +24+26,
Արագածոտնի լեռներում` գիշերը` +3+8, ցերեկը` +16+21,
Արագածոտնի նախալեռներում` գիշերը` +12+15, ցերեկը` +23+26,
Արարատում` գիշերը` +13+16, ցերեկը` +25+28,
Արմավիրում` գիշերը` +13+16, ցերեկը` +25+28,
Վայոց ձորի լեռներում` գիշերը` +3+8, ցերեկը` +16+21,
Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` ++13+16, ցերեկը`+25+28,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +14+17, ցերեկը` +25+30,
Սյունիքի նախալեռներում` գիշերը` +7+12, ցերեկը` +20+25,
Լեռնային Ղարաբաղում` գիշերը` +12+16, ցերեկը` +24+27:




























