Երեւանի ավագանու Մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 8-ին հանձնաժողովի նիստ է հրավիրել, որի օրակարգում է նաեւ Անաստաս Միկոյանի արձանը տեղադրվելու մասին հարցը: Այս մասին NEWS.am-ին ասաց Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Դեմոյանը, որը միակ ՀՀԿ-ականն է, որը դեմ է արձանը տեղադրելուն:

«Որպես պատմաբան՝ չէի կարող լռել եւ չասել այն փաստաթղթերի մասին, որոնք փաստում են սպալինյան ռեպրեսիաների մասին: Ավագանու ապրիլի 30-ին նիստի ժամանակ ես բարձրաձայնեցի այդ մասին եւ առաջարկեցի, որ մեր հանձնաժողովում այս հարցը քննարկվի, այսինքն հանձնաժողովը քննարկի իմ հայտարարությունը բոլշեւիկ, լենինյան եւ ստալինյան շրջանի կարկառուն պետական գործիչ Անաստաս Միկոյանի կենսագրության այս հատվածը»,- ասաց նա:

Հնարավոր է Երեւանի ավագանին վերանայի իր որոշումն ու արձանը չտեղադրվի:

Նշենք, որ արձանը տեղադրվելու է Իսահակյան-Կորյուն փողոցների միջանկյալ պուրակում, իսկ նախագծի հեղինակը Երեւանի գլխավոր ճարտարապետն է` Տիգրան Բարսեղյանը: