ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունը վաղը ղեկավար եւ քարտուղար կընտրի, NEWS.am-ի թղթակցին հայտնել է ՀՀԿ խմբակցության արդեն նախկին քարտուղար Հովհաննես Սահակյանը՝ նշելով, որ խմբակցության նիստը կսկսվի կեսօրին:
Սահակյանի խոսքով՝ ինքը հրաժարվել է խմբակցության քարտուղարի պաշտոնից, քանի որ Պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ է նշանակվել: «Դա բավական լուրջ եւ պատասխանատու աշխատանք է, հետեւաբար երկու պաշտոնների համատեղումն աննպատակահարմար է, քանի որ երկուսն էլ կարող են տուժել համատեղության պարագայում»: Ի պատասխան հարցին՝ հայտնի են արդյոք ղեկավարի եւ քարտուղարի թեկնածուների անունները, Սահակյանը նշել է, որ մի քանի թեկնածուներ կան, բայց անուններ չի հայտնել. «Կան մի շարք թեկնածուներ»:
Ինչ վերաբերում է թեկնածուների տարիքային շեմին, Սահակյանը նշել է, որ կան ինչպես ավագ, այնպես էլ կրտսեր սերնդի ներկայացուցիչներ:




























