«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքների հետ կապված՝ ս. թ. մայիսի 11-ին ժամը 08.00-ից մինչեւ մայիսի 12-ը ժամը 08.00-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

• Կենտրոն վարչական շրջանում՝ Իսակովի, Խորհրդարանի, Ագաթանգեղոսի, Զաքյան, Գր.Լուսավորչի, Արգիշտի, Կաշեգործների, Վ.Սարգսյան, Բրյուսովի, Գետառի, Մ.Մկրտչյան, Դեղատան, Լեոյի, Իսրայելյան փողոցների, Մաշտոցի պող. 1-20, 40, 40/1, Խորենացու 1-29, Կողբացու 42-67, Պուշկինի 40, Թումանյան 25, 27, Հին Երեւանցու 47/1, Բուզանդի 5-60, Ամիրյան 1-13, Պարոնյան 1-15, Արշակունյաց 1-36, Ամիրյան 1-15, Կողբացու 1-5, Թումանյան 25-29 համարների, Ամերիկյան, Ծիծեռնակաբերդի խճուղիների, Հրազդանի կիրճի, Կիլիկիա ու Նորագյուղ թաղամասերի եւ դրանց հարակից տարածքների,

• Շենգավիթ վարչական շրջանում՝ Լազոյի, Արագածի, Կողբի 1, 2 փողոցների եւ նրբանցքների, Ղարիբջանյան, Շարուրի, Եղբայրության, Շեւչենկոյի, Արարատյան, Նիզամու,  Չեխովի, Մանանդյան, Մանթաշյան, Հ.Հովսեփյան, Արտաշիսյան, Եղ.Թադեւոսյան փողոցների, Շիրակի եւ Ս.Տարոնցի փողոցների ու նրբանցքների, Բագրատունյաց պողոտայի 1-42 համարների, Ներքին Չարբախ, Վերին Չարբախ, Աէրացիա թաղամասերի եւ դրանց հարակից տարածքների:

 Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: