ՀՀԿ խմբակցության նիստի արդյունքում, խմբակցության ղեկավար է ընտրվել պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, քարտուղար՝ Գագիկ Մելիքյանը:

Նշենք, որ ՀՀԿ խմբակցության նիստը տեւել է 30 րոպե: Խմբակցության ղեկավարի եւ քարտուղարի թեկնածություններն առաջարկել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Թեկնածությունները քննարկվել են նաեւ ՀՀԿ-ում եւ արժանացել իշխող կուսակցության եւ երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հավանությանը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցության ղեկավարի եւ քարտուղարի պաշտոնները թափուր էին մնացել այն բանից հետո, երբ Գալուստ Սահակյանն ընտրվեց ԱԺ նախագահ, իսկ Հովհաննես Սահակյանը՝ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ: