«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի մարտի 12-ի որոշման համաձայն բջջային կապի բոլոր օպերատորներն այդ թվում «ԱրմենՏել» ՓԲԸ-ն, իրենց շարժական կապի ծածկույթի սահմաններում անվճար ապահովում են իրենց եւ այլ օպերատորների բաժանորդների հասանելիությունն արտակարգ պատահարների արագ արձագանքման «911» եւ «112» ծառայությանը:
«Հանդիսանալով երկրի խոշորագույն ինտեգրված օպերատոր՝ «ԱրմենՏել» ընկերությունը ձգտում է ապահովել առավելագույնս պարզ եւ հարմար պայմաններ Beeline բաժանորդների համար։ Սակայն երբ խոսքը վերաբերում է մարդկային կյանքին կամ անվտանգության ապահովմանը, մենք պատրաստ ենք ապահովել անվճար հասանելիություն արտակարգ պատահարների արագ արձագանքման «911» եւ «112» կարճ հեռախոսահամարներին, անկախ այն հանգամանքից, թե որ օպերատորի բաժանորդին է անհրաժեշտ տվյալ ծառայությունը»,-նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ ամբողջ Հայաստանում «ԱրմենՏել» ընկերությունը ապահովում է 98% բջջային կապի ծածկույթ:



























