Մայիսի 8-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավային` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 8-ին կնվազի 3-5, արեւելյան շրջաններում` 10-12 աստիճանով, այնուհետեւ աստիճանաբար կբարձրանա:
«Հայպետհիդրոմետի» տվյալներով՝ Երեւանում մայիսի 7-ին գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Գիշերը մայրաքաղաքում սպասվում է +15+17, վաղը ցերեկը` +24+26 աստիճան տաքություն:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում` գիշերը` +5+10, ցերեկը` +18+23,
Կոտայքում` գիշերը` +5+10, ցերեկը` +18+23,
Գեղարքունիքում` գիշերը` +5+10, ցերեկը` +18+23,
Լոռիում` գիշերը` +7+12, ցերեկը` +14+18,
Տավուշում` գիշերը` +10+15, ցերեկը` +25+20,
Արագածոտնի լեռներում` գիշերը` +5+10, ցերեկը` +18+23,
Արագածոտնի նախալեռներում` գիշերը` +12+16, ցերեկը` +23+26,
Արարատում` գիշերը` +14+17, ցերեկը` +24+27,
Արմավիրում` գիշերը` +14+17, ցերեկը` +24+27,
Վայոց ձորի լեռներում` գիշերը` +5+10, ցերեկը` +18+23,
Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` +14+17, ցերեկը` +24+27,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +12+15, ցերեկը` +24+27,
Սյունիքի նախալեռներում` գիշերը` +6+10, ցերեկը` +16+21,
Լեռնային Ղարաբաղում` գիշերը` +10+13, ցերեկը` +18+23:



























