Պետք է ելակետ ընտրել այն, որ յուրաքանչյուր ազգ ինորոշման իրավունք ունի: «Նոյան Տապան» թերթին տված հարցազրույցին հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը` պատասխանելով հարցին, թե արդյոք Ղրիմը կարող է Ղարաբաղի համար նախադեպ դառնալ:

«Գիտեք, այդ հարցին պատասխան տալն այնքան էլ հեշտ չէ: Երեւի թե հարկավոր է ելակետ ընտրել այն, որ յուրաքանչյուր ազգ ինքնորոշման իրավունք ունի: Հարցը, թե` կարող է արդյոք տվյալ ազգը ինքնորոշվել եւ անկախություն ստանալ, կոնկրետ պատմական հանգամանքներով է պայմանավորված: Ռուսաստանը, օրինակ, Ղրիմը ցանկացած գնով վերադարձնելուն չէր ձգտում»,- նշել է դեսպանը:

Վոլինկինի համոզմամբ, պարզապես ներկա պահին այնպիսի հանգամանքներին էին ստեղծվել, որ ռուսաբնակ Ղրիմը չէր կարող բենդերականներին, ֆաշիստական տարրերին ենթարկվել: «Մենք օգնության հասանք մեր ռուս եղբայրներին: Այնպես որ դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի եւ ինչպես: Այդուհանդերձ, նախադեպն արդեն կա»,- հայտարարել է դեսպանը: