Երեւանում 2014թ. նախատեսված ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ կվերանորոգվի 72639 քմ հարթ եւ 43023քմ թեք տանիք: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում արդեն իսկ բարեկարգվել է 1485 քմ հարթ եւ 3047 քմ թեք տանիք:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Բնակիչների կողմից առավել քան սպասված էր քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման ծրագիրը, ինչը անհրաժեշտություն էր հատկապես բազմաբնակարանների վերջին հարկերում ապրող բնակիչների համար: Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում այս տարի եւս շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ եւ թեք տանիքների վերանորոգման աշխատանքները:



























