Հայաստանում թրաֆիքինգի հարցերով խորհուրդը հայտարարում է լրագրողական մրցույթ: Մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց շահագործման/թրաֆիքինգի երևույթի եւ դրա դեմ պայքարի վերաբերյալ լուսաբանումը: 

Մրցույթի պայմանները.

Մրցույթին կարող են ներկայացվել 2013 թվականի մարտի 1-ից մինչեւ 2014 մայիսի 15-ը հրապարակված նյութերը հետեւյալ անվանակարգերում.

• Տպագիր եւ առցանց լրատվամիջոցներ:

• Հեռուստատեսություն եւ ռադիո:

Յուրաքանչյուր անվանակարգում կշնորհվեն դրամական մրցանակներ.

Առաջին տեղ - 300.000 ՀՀ դրամ

Երկրորդ տեղ - 200.000 ՀՀ դրամ

Երրորդ տեղ - 100.000 ՀՀ դրամ:

Ներկայացված աշխատանքները կգնահատի մասնագիտական ժյուրին, որը կազմված է թրաֆիքինգի հարցերով ազգային փորձագետներից  եւ լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներից: Աշխատանքները կդիտարկվեն եւ կգնահատվեն ժյուրիի կողմից նախապես մշակված չափորիշիչներով` առաջնորդվելով լրագրողական էթիկայի եւ թրաֆիքինգ երևույթի ճիշտ մեկնաբանման սկզբնուքներով: Ժյուրին իրավասու է մրցանակ չշնորհել որևէ անվանակարգում կամ տեղի համար, եթե գնահատման չափանիշներին  համապատասխան նյութ չլինի:

Անհրաժեշտ է ներկայացնել.

1. Հրապարակված նյութը.

- Մամուլում տպագրված նյութի օրիգինալը կամ պատճենը:

- Առցանց հրապարակված նյութի էլեկտրոնային հասցեն:

- Հեռուստատեսային արտադրանքը DVD սկավառակով 1 օրինակ` եթեր հեռարձակված հեռուստաընկերության լոգոյով և հեռուստաընկերության կողմից տրված տեղեկանքով` նյութի եթեր հեռարձակման ամսաթվի վերաբերյալ:

- Ռադիո նյութը CD կամ DVD սկավառակով:

2. Մրցույթին մասնակցելու դիմումի հայտը, որը լրացվում է տեղում` նյութը ներկայացնելիս:

Լրագրողական նյութերի ներկայացման վերջնաժամկետն է 2014 թվականի մայիսի 21-ը ներառյալ:

Մրցույթի արդյունքները կներկայացվեն Թրաֆիքինգի եւ դրա դեմ պայքարի լուսաբանման մրցանակաբաշխությանը:

Նյութերը կարող են ներկայացվել  յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 11:00-ից մինչեւ 15:00-ն «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ` ք. Երևան, Փ. Բուզանդի 1/3, 4-րդ հարկ: