«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Beeline բաժանորդների համար մայիսի 9-ին նվիրված ակցիաների անցկացման մասին։ Ակցիայի շրջանակում մայիսի 9-ին ֆիքսված կապի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդները «Հայերի աշխարհ» ծառայության միջոցով կարող են զանգահարել Beeline ֆիքսված ցանցից դեպի ՌԴ ֆիքսված ցանցեր 1 դրամ/րոպե սակագնով։
Մայիսյան տոներին ընդառաջ՝ ընկերությունը հետաքրքիր առաջարկ ունի նաեւ Hi-Line ծառայության նոր բաժանորդներին։ Միայն մայիսի 9-ին Hi-Line ծառայության «Stream» եւ «Like+» ՍՓ-ների 3 Մբիթ/վրկ եւ ավելի բարձր արագություններին միանալիս նոր բաժանորդներին առաջին 2 ամիսը կտրամադրվի անվճար:
«Մայիսը հաղթանակների ամիս է հայ ժողովրդի համար, իսկ հաղթանակներն ամրացնում են ժողովրդի ոգին ու կամքը, լավատեսություն ու հավատ հաղորդում ապագայի կերտման ճանապարհին։ «ԱրմենՏել» ընկերությունն, որպես սոցիալապես պատասխանատու օպերատոր, իրականացնում է ծրագրեր, որոնք մարդկանց կյանքը դարձնում են ավելի լավ։ Համոզված եմ, որ այս նախաձեռնությունները մեր բաժանորդներին կպարգեւեն ոչ միայն դրական զգացումներ, այլ կօգնեն մայիսյան այս հիշարժան օրը դարձնել ավելի վառ եւ լուսավոր»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:




























