Երկրապահների օրվա առթիվ, մայիսի 8-ին, ժամը 11.00-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի բարձր տնօրինությամբ Արարատյան հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ: Հավարտ Ս. Պատարագի կկատարվի հոգեհանգստյան կարգ զոհված ազատամարտիկների հիշատակին:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանից:




























