Բարձրակարգ բուհեր ավարտելը հետագա կյանքում երջանկություն չի բերում շրջանավարտներին, գրում է «The Wall Street Journal»-ը:
Մասնավորապես հաջողվել է հաստատել, որ ամերիկյան լավագույն բուհերի շատ շրջանավարտներ նույնիսկ ավարտելուց հետո տարիներ անց իրենց երջանիկ չեն համարում: Այսպես, հարցման ենթարկվածներից 39 տոկոսին չէր բավարարում աշխատանքը, անձնական կյանքն ու հեռանկարները:Միեւնույն ժամանակ շարքային համարվող բուհերի շրջանավարտները, ինչպես նաեւ մարդիկ, որոնք բակալավրի կոչումից հետո չէին շարունակել ուսումը, շատ ավելի վստահ էին իրենց հեռանկարներում, ինչպես նաեւ գոհ էին իրենց կյանքից, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Հետազոտությունն անցկացրած գիտնականները վստահ են, որ բարձրակարգ բուհերի շրջանավարատները սովորում են հատուկ կարգավիճակին եւ կյանքի հանդեպ մեծ պահանջներ ունեն, որի հետեւանքով, բախվելով իրականության պայմանների հետո, հիասթափվում են:



























