Սաուդյան Արաբիայում դատարանը բլոգեր Ռայիֆ Բադավիին դատապարտել է տասը տարվա ազատազրկման` համացանցում ազատական ֆորում ստեղծելու եւ «իսլամը վիրավորելու» համար, փոխանցում է gazeta.ru-ն` վկայակոչելով  Al-Jazeera-ն:

Նշվում է, որ նրան դատապարտել են նաեւ մտրակի հազար հարվածի եւ 1 միլիոն ռեալ տուգանքի (266 հազար դոլար): Ֆորումում Բադավին քննադատել էր Սաուդյան Արաբիայի կրոնական ոստիկանությանը եւ հոգեւորականութան ներկայացուցիչներին: 

Նշվում է, որ Amnesty International միջազգային իրավապաշտպանական կազմակերպությունը երկրի իշխանություններին կոչ էր արել չեղյալ հայտարարել դատավճիռը` այն անվանելով «վրդովեցուցիչ»: Հավելենք, որ ավելի վաղ Բադավիին դատապարտել էին մահապատժի: