ԱՄՆ-ում Երկրորդ աշխարհամարտի 90-ամյա վետերան Լեո Շարպին  երեք տարվա ազատազրկման են դատապարտել՝ տոննայից ավելի կոկային տեղափոխելու համար:

Յոթ ամիս առաջ Շարպը խոստովանել էր, որ Միչիգան է ուղարկել տոննայից ավելի կոկային, որի հասցեատերը մեքսիկական թմրակարտելն էր:

Շարպը դատարանին խնդրել է մեղմացնել վճիռը, սակայն դաշնային դատավոր Նենսի Էդմունսը հայտարարել է, որ եթե մեղադրյալն ավելի երիտասարդ լիներ, պատիժն էլ ավելի խիստ կլիներ: