Հարավային Կորեայի դատախազությունը ձերբակալել է ընկերության ղեկավարին, որին պատկանում էր հարավկորեական խորտակված նավը:

Կիմ Հան Սիկին՝ նավի օպերատոր ընկերության ղեկավարին, կարող են ոչ կանխամտածված սպանության մեղադրանք ներկայացնել՝ նավը գերծանրաբեռնելու համար, հայտնում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Ըստ քննության՝  նավում թույլատրելի սահմանն ավելի քան երեք անգամ գերազանցող բեռ է եղել:

Կիմ Հան Սիկը միլիարդատեր Յու Բյոն Ընի օգնականն է, որը, ըստ քննության կասկածների, Chonghaejin Marine նավային ընկերության եւ դրա եւս մի քանի մասնաճյուղերի բուն սեփականատերն է:

«Սեւոլի» անձնակազմի 15 անդամներ կալանավորված են: Նրանց տարատեսակ մեղադրանքներ են ներկայացվել՝ հանցավոր անփութությունից մինչեւ ուղեւորներին չօգնելը:

Որոնողափրկարարական գործողությունների ընթացքում 262 զոհերի մարմիններ են հայտնաբերվել, եւս 40-ը անհետ կորած են: Հաջողվել է փրկել միայն 174 ուղեւորի եւ անձնակազմի անդամներին: