Հայտնի թավջութակահար, Չայկովսկիի անվան XIV մրցույթի հաղթող Նարեկ Հախնազարյանն ազատվել է զինվորական ծառայությունից: Համապատասխան որոշումը ՀՀ կառավարության մայիսի 8-ի նիստին է կայացվել:

1988թ. ծնված թավջութակահարը հիշյալ մրցույթի հաղթող է ճանաչվել 23 տարեկանում: Սովորել է Երեւանում եւ Մոսկվայում, 2005թ. Մստիսլավ Ռոստրոպովիչի հիմնադրամի կրթաթոշակակիր է դարձել: Ավելի ուշ Նարեկ Հախնազարյանին բախտ է վիճակվել նրա գլուխգործոցների մասնակիցը լինել:

Նարեկն արդեն մի քանի ելույթներ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում, այդ թվում` Նյու-Յորքի Կարնեգիի կենտրոնում եւ Վաշինգտոնի Քեննեդիի կենտրոնում: Նա ՀՀ նախագահի մրցանակի եւ «Մովսես Խորենացի» մեդալի դափնեկիր է: