ՀՀ կառավարությունը հավանություն չի տվել երկրից բացակայող թոշակառուների օգտին արտահայտվող օրինագծին: «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի լրացումները, որոնք ՀՀԿ պատգամավորներ Հակոբ Հակոբյանի, Ռուբեն Հովսեփյանի, Վրեժ Մարկոսյանի եւ Արմեն Մխիթարյանի կողմից են մշակվել, առաջարկում են ցանկացած (այդ թվում նաեւ` երկրից բացակա լինելու) պատճառով կոնկրետ ժամանակահատվածում չստացված կենսաթոշակների վճարում ապահովել:
Կառավարության բացասական վերաբերմունքը հավելյալ ծախսերով է հիմնավորվում: Քայլի իրականացման համար առաջիկա 2-3 տարիներին տերական հավելյալ 25 մլրդ դրամ կպահանջվի, իսկ այնուհետեւ մի քանի տարի եւս` 10-15 մլրդ դրամ:
Քանի որ բյուջեով նման ծախսեր նախատեսված չեն, թոշակառուների իրավունքները կարող են միայն դրանց վերաբերող ընդհանուր քաղաքականության վերնայմամբ բավարարվել, ասվում է հիմնավորման մեջ:




























