«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) շնորհավորում է Հայրենական Մեծ Պատերազմի եւ Արցախյան ազատագրական պայքարի բոլոր վետերաններին Հաղթանակի օրվա առթիվ եւ հայտարարում «Զանգ զինակցին» տոնական ակցիայի անցկացման մասին:

Պաշտոնական հանդիսավոր միջոցառումներից հետո Հաղթանակի Զբոսայգում «ԱրմենՏել» ընկերության ներկայացուցիչները կշնորհավորեն վետերաններին, կնիվիրեն ծաղիկներ եւ կառաջարկեն զանգահարել իրենց զինակիցներին, նրանց ընտանիքների անդամներին՝ շնորհավորելու Հաղթանակի տոնի առթիվ: Ակցիայի շրջանակում վետերանները հնարավորություն կունենան զանգահարել իրենց մարտական ընկերներին, հարազատներին եւ մտերիմներին աշխարհի ցանկացած երկիր:

«Հայ ժողովրդի համար Մայիսի 9-ի տոնը ոչ միայն  Հայրենական Մեծ Պատերազմի խորհրդանիշն է, այլ նաեւ այս օրը ուշագրավ է Արցախյան ազատագրական պայքարում հայ ազգի տարած վճռորոշ հաղթանակներից մեկով։ «ԱրմենՏել» ընկերությունը շնորհավորում է բոլոր վետերաններին այս լուսավոր եւ հաղթական տոնի կապակցությամբ: «Զանգ զինակցին» տոնական ակցիայի անցկացումը մեր ընկերության համար դարձել է բարի ավանդույթ եւ շատ հաճելի է, որ այդ օրը յուրաքանչյուր վետերան կարող է հիշել հաղթանակները, կիսվել ուրախությամբ եւ շնորհավորել ընկերներին, նույնիսկ եթե նրանց բաժանում են հազարավոր կիլոմետրեր», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Հասարակայնության հետ կապերի ծառայություն ղեկավարի ժ/պ Տաթեւ Այրումյանը:

«Զանգ զինակցին» տոնական ակցիան կանցկացվի մայիսի 9-ին Երեւանի Հաղթանակի զբոսայգում մինչեւ ժամը 15:00-ն: