ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի առաջնորդներին, ինչպես նաեւ Վրաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիներին շնորհավորել է Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 69-ամյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:
Վլադիմիր Պուտինը նաեւ երախտիքի խոսքեր է ուղղել պատերազմի վետերաններին եւ նրանց առողջություն ու բարեկեցիկ կյանք մաղթել:




























