Հղի կանայք առավելապես մտածում են ուղեղի աջ կիսագնդով, գրում է «The Telegrapgh»-ը:
Նման եզրակացության են հանգել բրիտանացի հետազոտողները, որոնք հետեւել են 39 կնոջ հղիության ընթացքում, ինչպես նաեւ մայրության առաջին մի քանի ամսվա ընթացքում:
Գիտնականների խոսքով՝ հղի կանայք առավելապես մտածում են ուղեղի աջ կիսագնդով, քանի որ հենց այստեղ են գտնվում հուզական կարողությունների համար պատասխանատու հատվածները: Միեւնույն ժամանակ ձախ կիսագունդը, որը պատասխանատու է այդ թվում նաեւ տրամաբանական հմտությունների համար, ավելի հազվադեպ է աշխատում, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Հենց սրանով են գիտնականները բացատրում հղի կանանց վարքագիծը:




























