«Ռոստելեկոմը» հիշում եւ իր հարգանքի տուրքն է մատուցում Հայրենական Մեծ պատերազմի բոլոր մասնակիցներին ու շնորհավորում հաղթանակի օրվա՝ մայիսի 9-ի կապակցությամբ:
Հայրենական Մեծ պատերազմի ընթացքում վետերանների ցուցաբերած հերոսությունն ու հայրենանվեր գործը մշտապես կլինեն սերունդների ուշադրության կենտրոնում՝ օրինակ ծառայելով նրանց համար:
2014թ. մայիսի 9-ի կապակցությամբ «Ռոստելեկոմը» նույնպես ֆինանսական աջակցություն եւ օժանդակություն է ցուցաբերում Երեւանում եւ մարզերում բնակվող վետերաններին՝ փորձելով թեթեւացնել նրանց առօրյան:
2013թ. մայիսի 9-ին Հայաստանի Հանրապետության վետերանների միավորման խորհրդի հետ վետերաններին ուղղված աշխատանքներում աջակցության ցուցաբերման նպատակով «Ռոստելեկոմը» համագործակցության հուշագիր էր ստորագրել, որի շրջանակներում աջակցություն է տրամադրում վետերաններին:
«Ռոստելեկոմը» բարձր է գնահատում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դերը հասարակության խնդիրների լուծման գործում եւ տարեցների ու պատերազմի հերոսների հիմնախնդիրների լուծմանն ուղղված մի շարք ծրագրեր է իրականացնում ամենատարբեր ոլորտներում:




























