ՀՀ կառավարությունը հավանություն չի տվել ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների նվազեցման մասին օրենսդրական նախաձեռնությանը: Այս մասին կառավարության մայիսի 8-ի նիստին հայտարարել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նրա խոսքով, նվազեցումն ինքնին չի կարող արդյունավետ լինել, քանի որ պոտեցիալ օրինախախտները պետք է իրենց առջեւ ինչ-որ արգելապատնեշ տեսնեն:

Նշենք, որ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծում Փաշինյանն առաջարկում էր էականորեն նվազեցնել ճանապարհային երթեւեկության մի շարք կանոնների խախտման համար նախատեսված տուգանքները: