Ամերիկահայ Անի Շահինյան-Սարգսյանը քալիֆորնիացի սենատոր լու Քորեայի կողմից պարգեւատրվել է «Կանայք, որոնք աշխարհն ավելի լավն են դարձնում» մրցանակով՝ իր համայնքի կյանքի պայմանների բարելավման գործում ունեցած ներդրումի համար: Այդ մասին գրում է «Asbarez»-ը: Մրցանակաբաշխությունը, որի ընթացքում 100 կնոջ պարգեւատրել են, տեղի է ունցել հատուկ ընդունելության ընթացքում, որը կազմակերպել էր սենատորը Վեսթմինսթերյան հասարակական կենտրոնում:

Այս պարգեւատրումը մեկնարկել է դեռ 1987թ.-ին: Ամեն տարի կանայք, որոնք իրենց համայնքներում երիտասարդների եւ ընտանիքների կյանքն ավելի լավն են դարձնում, հատուկ ընդունելության ժամանակ ճանաչման են արժանանում: Նրանց ջանքերը նպաստում են ողջ շրջանում կամ նահանգում մարդկանց եւ ընտանիքների երջանկությանը, հարմարավետությանը, անվտանգությանը: Անի Շահինյան-Սարգսյանը ներդրում է կատարում իր համայնքում կամավոր աշխատանքի կամ մասնագիտական գործունեության շնորհիվ: