Այն, որ հայտնի խորհրդային գործիչ Անաստաս Միկոյանի հուշարձանը պետք է տեղադրվի Երեւանում, ոչ մի կասկած չի հարուցում: Մայիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսին նման տեսակետ է հայտնել ՀՀ Կոմկուսի կենտրոնական կոմիտեի բյուրոյի անդամ Ռուբեն Թովմասյանը` անդրադառնալով Երեւանի քաղաքապետարանի` հիշյալ հուշարձանը տեղադրելու մասին որոշմանը:

Ռուբեն Թովմասյանի խոսքով, Անաստաս Միկոյանը հայ ժողովրդի լավագույն ներկայացուցիչներից մեկն է եւ շատ բան է արել Հայաստանի համար: «Կարիք չկա հուշարձանը տեղադրելու մասին Երեւանի քաղաքապետի որոշման շուրջ այդպիսի աղմուկ բարձրացնել: Միկոյանի հուշարձանը միայն հպարտություն կարող է դառնալ հայ ժողովրդի համար: Ինչո՞ւ քաղաքի կենտրոնում սեւ կատվի արձան կարող է լինել, իսկ Միկոյանի հուշարձանը` ոչ»,- վրդովվել է նա: