Արգենտինայում տարանտուլա սարդի երեք նոր տեսակ է հայտնաբերվել, ասվում է հոդվածում, որը հրապարակվել է «ZooKeys»-ում:

Հաղորդում են, որ այս տեսակի ներկայացուցիչները հանդիպում են միայն Լատինական Ամերիկայի տարածքում: Սարդերին հայտնաբերած հետազոտողները պնդում են, որ դրանք թռչնակեր Proshapalopus (Mello-Leitão) սարդերն են:

Գիտնականները հայտնագործությունը կատարել են Արգենտինայի հյուսիսում անցկացված հետազոտության ընթացքում: Սարդերը ստացել են Melloleitaoina mutquina, Melloleitaoina uru եւ Melloleitaoina yupanqui անունները: Հետազոտողների խոսքով՝ դրանք ապրում են 15-30 տարի, սնվում են թռչուններով, հաղորդում է «Gazeta.ru»-ն: