Ստամբուլում հաշմանդամ կնոջ բնակարան ներխուժած հանցագործները, կողոպուտից մեկ ամիս անց գողոնի մի մասը վերադարձրել են եւ  ներողություն խնդրել նրանից, հաղորդում է Agence  -France-Прессе-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:

Նշվում է, որ մեկ ամիս առաջ գողերը ներխուժել են  քաղծառայող 50 - ամյա Էմրի Սելեբիի բնակարան, ով ապրում է Ստամբուլի Մալտեպե շրջանում եւ իրենց հետ տարել են համակարգիչ, տեսախցիկ եւ տեսամագնիտոֆոն: Նա ոստիկանությունում հայտարարություն է տվել միջադեպի պատահածով, սակայն գործն ընթացք չի ստացել: Ըստ տեղական լրատվամիջոցների՝ անցյալ շաբաթվա վերջում նախամուտքի դռան առաջ զարմանքով հայտնաբերել է գողացված համակարգիչ, տեսախցիկ եւ անանուն նամակ. «Մենք գողեր ենք, բայց մենք խիղճ ունենք: Մենք իսկապես  զղջում ենք: Մենք չգիտեինք, որ դուք հաշմանդամ եք: Խնդրում ենք, ներեք մեզ», - նշված է եղել նամակում:

Ապշած կինը լրագրողներին հայտնել է, որ հույս ունի  ավելի ուշ ստանալ գողացված սեփականության մնացած մասը. «Նրանք դեռ չեն վերադարձրել տեսամագնիտոֆոնը: Հուսով եմ, շուտով նրանք դա կանեն», - ասել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: