Ամերիկյան Apple ընկերությունը պատրաստվում է գնել Քալիֆորնիայիում գործող Beats Electronics ընկերությունը, որը ականջակալներ եւ աուդոտեխնիկա է արտադրում, նաեւ՝ երաժշտական առցանց Beats ծառայության սեփականատերն է։
Beats Electronics-ը, որը հիմնել էին հիփ-հոփի աստղ Անդրե Ռոմել Յանգը, ով առավել հայտնի է  Dr. Dre անունով, եւ պրոդյուսեր Ջիմի Լովինը, համարվում է բարձրորակ ականջակալների առաջատար  արտադրող։

Այս գնումը կարող է  Apple-ի պատմության մեջ ամենախոշորը դառնալ։ Վերջին մկուկես տարում Apple-ը ձեռք է բերել 24 ընկերություն։