Բոսթոն ուղեւորված վարորդը, չկամենալով խցանման մեջ կանգնել, որոշել է օգտվել երթեւեկության առանձնացված գոտին, որը միջնահանգային 93 ավտոմայրուղում (Interstate 93) նախատեսված է բացառապես սրահում ուղեւորներ ունեցող մեքենաների համար։ Հնարամիտ վարորդը ուղեւորի փոխարեն մանեկեն է օգտագործել։
Ոստիկան Ջոն Քարնելը, նկատելով կասկածելի «ուղեւորին», կանգնեցրել է մեքենան։ Ուղեւորի նստատեղում նա հայտնաբերել էր նկարված բեղերով հագնված մանեկեն, փոխանցում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը։
Ձախորդ վարորդին Մասաչուսեթս նահանգի Քուինսիի դատարան ներկայանալու ծանուցում է հանձնվել։ Նա դատարան պետք է ներկայանա՝ չնախատեսված վայրով մեքենա վարելու համար։




























