Իսպանիայի հարավ-արեւմուտքում մանկական ֆուտբոլային թիմին տեղափոխող ավտոբուսի վթարի հետեւանքով հինգ երեխա է մահացել։

Պատահարը կատարվել է Կաստուերա եւ Մոնտերուբիո դե լա Սերենա քաղաքները կապող մայրուղում՝ Բադախոս նահանգում։ Ավտոբուսը բախվել է էսկավատորին եւ շրջվել։

Ավտոբուսում երեք չափահաս եւ 10 - 15 տարեկան մոտ 15 երեխա է եղել, հայտնում է  gazeta.ru-ն։

Տուժել է 13 մարդ, 11-ին տեղափոխել են հիվանդանոց։ Վեց տուժածներ ծանր վնասվածքներ են ստացել, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։