Պակիստանում երկրաշարժի հետեւանքով, որը տեղի է ունեցել այսօր՝ մայիսի 9-ի առավոտյան, զոհվել է առնվազն երկու մարդ, եւս 40-ը վնասվածքներ են ստացել:

ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ 4,3 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նավաբշահ քաղաքից 12 կմ դեպի հյուսիս, օջախը գտնվել է 15,6 կմ խորության վրա, հաղորդում է RBK-ն:

Բացի այդ, 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Պակիստանի հարավ-արեւելքում: Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Դաուր քաղաքից 12 կմ դեպի հարավ-արեւելք: