Երեւանի «Հաղթանակ» զբոսայգում մայիսի 9-ին կայացել է  Անհայտ զինվորի շիրիմին ծաղիկներ դնելու հանդիսավոր արարողությունը։ NEWS.am-ի թղթակիցը փոխանցում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 69-րդ հոբելյանի առթիվ կազմակերպված միջոցառմանը  ներկա էին  վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կառավարության անդամներ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, պատերազմի վետերաններ (ֆոտոռեպորտաժ

Հանդիսավոր արարողության ընթացքում նաեւ կայացել է ոչ մեծ շքերթ՝ հայ եւ ռուս զինծառայողների մասնակցությամբ։

Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել էին Հայաստանից եւ սփյուռքից ավելի քան  100 հազար մարդ, այդ թվում՝ 10 հազար հայուհի, որոնցից  4 հազարը՝ Հայաստանից, 1600-ը՝ Լեռնային Ղարաբաղից, մնացածները խորհրդային այլ երկրներից ու սփյուռքից։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am