Հնդկաստանի Ութար-Պրադեշ նահանգում առնվազն 13 մարդ է զոհվել գնացքի ու ջիփի բախման հետեւանքով:
Վթարը տեղի է ունեցել երկաթուղային անցումում: Ջիփում 16 մարդ է եղել, որոնք վերադառնում էին հարսանիքից:
Զոհվել են ջիփի 13 ուղեւորները, երեքը ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, փոխանցում է gazeta.ru-ն:
Հիշեցնենք, մարտի 30-ին 10 մարդ էր զոհվել Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգում` տրակտորի հետ բեռնատարի բախման հետեւանքով, 30 մարդ էլ տուժել էր: Բոլոր զոհերը ուխտավորներ էին, որոնք վերադառնում էին Նարմադա գետից, որը Հնդկաստանում սուրբ է համարվում: Ըստ նախնական տվյալի` բեռնատարի վարորդը գերազանցել է արագությունը եւ դուրս եկել հանդիպակաց գոտի:




























