Ուկրաինայում խափանվել է ուկրաինական հեռուստաալիքներ հեռարձակումը՝ Ուկրաինայի ազգային հեռուստաընկերության մոտի թունելում մալուխների բռնկման պատճառով խափանվել է ուկրաինական հեռուստաալիքներ հեռարձակումը:
Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ հեռուստաաշտարակը չի բռնկվել:
Ըստ լուրերի` հրշեջները չեն կարողանում սկսել հրդեհի մարման աշխատանքները, քանի որ մալուխները բարձր լարման տակ են:
Ուկրաինայի լրատվամիջոցները եւ բլոգերները ենթադրել են, որ անհայտ անձինք բռնկվող նյութով շիշ էին նետել հավաքակայանի ուղղությամբ:
Հրդեհի պատճառները դեռ չեն ճշտվել, սակայն Կիեւի քաղաքապետ Վլադիմիր Բոնդարենկոն բացառել է, որ մալուխների բռնկումը սադրանք է: Ըստ նրա` ամենայն հավանականությամբ, բռնկումը տեղի էր ունեցել կարճ միացման հետեւանքով:
«Միանշանակ ոչ մի պայթուցիկ: Բռնկում կարճ միացումից: Այնտեղ մարդիկ են աշխատում: Չկա ոչ մի պայթյուն, ոչ քիմիական նյութերի նետում, որը կարող էր բռնկվել: Ծառայությունն ամեն դեպքում ստուգում է», - ասել է Բոնդարենկոն:
Ըստ Ուկրաինայի լրատվամիջոցների` դադարեցվել է «Առաջին ազգային», UBR եւ ICTV եւ մի շարք այլ հեռուստաալիքների հեռարձակումը: «Ինտեր» հեռուստաալիքի հեռարձակումը վերականգնվել է:




























