Բժիշկերն ու ժողովրդագիրները մարդու կենսաբանական տարիքի որոշման պարզ եղանակ են առաջարկում։ Նրանք պնդում են, որ դրա համար անհրաժեշտ է ընդամենը դաստակի սեղմվածության ուժը որոշել։
Մասնագետները պարզել են, որ դաստակի սեղմվածության ուժը կորելացվում է կենսաբանական տարիքի այլ ցուցանիշների հետ եւ, բացի այդ, կարող է հետագա հիվանդությունների, մասնավորապես՝ ծերունական դեմենցիայի եւ վաղաժամկետ մահվան հավանականության մասին վկայել։ Մեթոդի առավելությունը բացառապես դրա պարզության մեջ է կայանում, տեղեկացնում է Gazeta.ru-ն։
Ժողովրդագիրները գտնում են, որ հիշյալ մեթոդի օգնությամբ կարելի է բնակչության տարբեր խմբերում կենսաբանական տարիքի համեմատական գնահատում իրականացնել։




























